Լրահոս
Օրվա լրահոսը

Օբբուդսմենի համար անընդունելի է «օդից վերցնել» ու ասել, որ մեղավոր է նաեւ Ռուբեն Հայրապետյանը

Հուլիս 02,2012 13:00

Այսօր «Հենարան» ակումբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ ցեկույցը: Ըստ ՄԻՊ գնաատականի՝ ընտրացուցակներում հիմնական պրոբլեմը եղել է այն փաստը, թե ինչու են երկար ժամանակ Հայաստանում չբնակվող մարդիկ մնացել ընտրացուցակներում. «Հասկանալով հասարակության մտահոգությունը, որ սա կարող է ընտրակեղծիքների տեղիք տալ, մենք առաջարկում ենք հաջորդ ընտրություններին որոշակի փոփոխությունններ մտցնել օրենքում ու հանել այդ մարդկանց ցուցակներից»:

Ինչպես նկատեց Պաշտպանը՝ ընտրակաշառքի հարյուրավոր դեպքերի մասին էին խոսում, բայց միայն 10-ն է, որ դեռ գտնվում է քննության ընթացքում. «Ոստիկանությունը պատասխան է տվել, որ գործեր չեն հարուցվել մնացած դեպքերում, անարժանահավատ է, ստացվում է, որ կա՛մ մեր հասարակությունը ընդհանրապես հորինող, ստախոս մարդկանց մի հավաքածու է, կա՛մ այնպես են մեր ոստիկանությունը, դատախազությունը քննում այդ գործերը, որ բերում են մի իրավիճակի, երբ մարդիկ այլեւս զլանում են դիմել այդ մարմիններին: Քանի որ, միեւնույն է, մարդիկ գիտեն, որ չի լինելու նորմալ քննություն, չեն էլ ահազանգում ընտրակաշառքների խնդիրների մասին: Սա ամենակարեւոր եւ ամենաէական խախտումն  եղել»: Որքան էլ տարօրինակ է, օմբուդսմենը նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահման ընդամենը 3 ահազանգ են ունեցել: Ուստի այդ երեք դեպքով Կարեն Անդրեասյանը նշեց, որ «չենք կարող արձանագրել, որ սա ազդել է ընդհանուր գործընթացի վրա»:

Նորից անդրադառնալով լրագրողների բազմաթիվ հարցերին՝ «Հարսնաքարի» միջադեպի մասին եւ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առնչությանն այդ միջադեպին, Կարեն Անդրեասյանը նշեց. «Ինչ վերաբերում է անպատժելիության խնդրին, քաղաքական գործիչներն ուղղակի նախանձելի են, որովհետեւ կարող են մադկային գնահատականներ տալ: Որպես պետական ինստիտուտ, որին կարող է դիմել նաեւ գործարար պատգամավորը կամ ցանկացած այլ մարդ՝ չեմ կարող ի սկզբանե դատապարտել մեկին՝ չունենալով դրա հիմքերը: Եթե մենք ունենայինք նորմալ դատաիրավական համակարգ, որը կպարզեր, որ այդ տեսակ մարդկանց գործողություններում եղել է պատվեր, ինձ համար շատ  հեշտ կլիներ մեկնաբանություններ անել, թե այդ անձի հետ կապված ինչ պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն: Բայց այսպես ուղղակի օդից վերցնել եւ ասել, թե կոնկրետ գործողություններ կատարած անձանցից մեղավոր են նաեւ սրանք, սրանք կամ այսինչ անձը, ինձ համար ի պաշտոնե անթույլատրելի է: Ես կարող եմ ընդամենը ասել, որ բացի իրավական պատասխանատվությունից կա նաեւ հանրային պատասխանատվություն:Եթե ես ՄԻՊ չլինեի, կլինեի դրա նախաձեռնողը, թե դա ինչպես են անում: Որպես պաշտոնյա, ես միայն կարող եմ ասել, որ կա քննություն, որին ես խառնվելու իրավունք չունեմ: Սպասենք արդյունքների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031