Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի գնաատականը՝ «Հարսնաքարի» միջադեպին. Կարեն Անդրեասյանն ափսոսում է, որ չի կարող մոմ վառել

Հուլիս 02,2012 12:34

Այսօր «Հենարան» ակումբում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակը: Կարեն Անդրեասյանը խիստ վրդովված էր, ասաց, որ իր զեկույցի հանդեպ հետաքրքրությունն ավելի քիչ է, քան «Հարսնաքարում» կատարվածի մասին իր գնահատականի նկատմամբ, եւ դա բնական է: Նա նշեց, որ ինչ էլ ասի, չի կարող բառերով փարատել մեծ վիշտը եւ արդեն անիմաստ է որեւէ բան ասել. «Չեմ կարող որպես ՄԻՊ որեւէ գնահատական տալ, ես զրկված եմ նաեւ ի պաշտոնե որպես մարդ գնալ ու մոմ վառել ձեզ հետ միասին: Նրանք, ովքեր ձերբակալված են, նույնպես կարող են դիմել ՄԻՊ-ին ու ես պետք է անեմ իմ գործը»:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ մեր կյանքում լուրջ խնդիր են վախերը, եւ դրա հետւանքն է նաեւ այն, որ «Հարսնաքարի» միջադեպից հետո հասարակությունը լուրջ ցնցում է ապրում. «Սա ինձ համար տարբեր տեսակի վախերի արդյունքն է: Վախ, որ կհայտնվես դատարանում ու անարդարություն կլինի քո հանդեպ, վախ, որ վերջին թոշակդ չես ստանա, վախ, որ երխայիդ չես կարող պահել, մեր կյանքը վախերից է կազմված, վախը պետք է ունենան բոլոր իշխանավորները, թե հասարակությունը նման ցնցում ապրի: Մեզանից ամեն մեկը պետք է ոչ թե դառնա դատավոր, այլ հանգիստ պետք է սպասենք արդարության: Մեր վախերն արդարացված են, եթե փոխգնդապետը վերցնում է ինքնաշեն սարք՝ պայթեցնելու համար, դա վախերի հետեւանք է: Վախ, որ չի լինի արդարություն: Իմ զեկույցում բոլոր խնդիրները գնում են դատաիրավական պրոբլեմներին: Երբ առաջ խոսում էի դատաիրավական համակարգի խնդիրների մասին, այն ժամանակ ինձ մեղադրեցին, որ ես պատվեր էի կատարում: Եթե մենք բոլորս մեր խնդիրերը նայենք՝ աշխատանքային հարաբերություններից, մինչեւ ծեծի փաստ՝ ամբողջը քննիչ, դատարան, դատավոր շղթայի մեջ են՝ «Հարսնաքարից» մինչեւ ընտրություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031