Մոսկվայի կենտրոնում երեկ երեկոյան ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, ովքեր հարձակվել էին «Բարիկադ» ակումբի հաճախորդների վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ գրոհողները հակաֆաշիստներ էին, իսկ տուժածները՝ ազգայնականներ:
Մոսկովյան ոստիկանության մամլո ծառայության հաղորդման համաձայն՝ հակաֆաշիստները, հարձակվելով ազգայնականների վրա, կրակել են տրավմատիկ ատրճանակից եւ նետել են պայթուցիկներ, որից հետո փորձել են փախչել ավտոմեքենայով, սակայն փախուստը չի հաջողվ բել: Ոստիկանությունում նրանցից վերցրել են ատրճանակը, ինչպես նաեւ՝ գազային բալոն եւ երկու դանակ: