Լրահոս
Օրվա լրահոսը

Չորեքշաբթի օրը ՀԱԿ-ը կքննարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը

Հուլիս 02,2012 10:54

Առաջիկա չորեքշաբթի օրը կայանալիք քաղխորհրդի նիստում Հայ ազգային կոնգրեսը կքննարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հարցը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին՝ չի՞ պատրաստվում ՀԱԿ-ը մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ իշխանությունը ներքեւից վերցնելու փորձ անել: Հիշեցնենք, որ մինչեւ նախագահական ընտրություններ Հայաստանը եւս մեկ, ոչ պակաս կարեւոր, ընտրական շրջան է անցնելու: Ամռան եւ աշնան ընթացքում հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու:

«Հարցը քաղխորհրդի օրակարգում է, բայց քանի որ քաղխորհրդի օրակարգը բավականին հագեցած էր, նախորդ նիստում մենք չհասցրեցինք դրան անրադառնալ: Կարծում եմ, չորեքշաբթի օրն այդ հարցի շուրջ մենք լուրջ քննարկում կունենանք եւ որոշում կկայացնենք»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Հետաքրքրվեցինք` ներքին տրամադրություններն ինչպիսի՞ ք են, հակվածություն կա՞ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու: Տիկին Սարգսյանն ասաց, որ տրամադրությունները տարբեր են, բայց ավելի շատ կողմ են մասնակցության. «Միաժամանակ պետք է նաեւ քննարկենք, թե ի՞ նչ հնարավորություններ, ի՞ նչ ռեսուրսներ կան, ի՞ նչ ձեւով կարող ենք դրանք օգտագործել, որից հետո նոր որոշում կայացնենք»:

Ինքը՝ ՍԴՀԿ ատենապետը, ճիշտ է համարում, որ ՀԱԿ-ը մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. «Եթե հաղթելու հնարավորություններ կան, ես միանշանակ ճիշտ եմ համարում ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը, որովհետեւ նաեւ այդ ընտրություններով են պայմանավորվելու թե ինչքանով մենք կկարողանանք գալիք նախագահական ընտրություններն արդար եւ թափանցիկ կազմակերպել ու անցկացնել: Որքան շատ ընդդիմադիրներ կարողանան հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններում, նախագահական ընտրություններում այնքան շատ աջակցություն կարող ենք ունենալ: Հիմա, պետք է քննարկել առկա ռեսուրսների պարագայում մասնակցության հնարավորություններն ու արդյունավետությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031