ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։
Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ։
Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում։ Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում։ Նրանցից մեծ մասը զոհվել է ընկած ծառերի պատճառով։
Արտակարգ իրավիճակ է հայտարարված մայրաքաղաք Վաշինգտոնում, նաեւ՝ Մերիլենդ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա եւ Օհայո նահանգներում։
Պաշտոնատար անձանց խոսքերով, որոշ բնակավայրերում էլեկտրականության սնուցման վերականգնման համար մի քանի օր կպահանջվի։
Կարդացեք նաև
Իսկ չափազանց բարձր ջերմությունը եւ օդում շատ բարձր խոնավությունը շարունակվում են։
«Ամերիկայի Ձայն»