Թենիսի աշխարհի թիվ 2 ռակետ Մարիա Շարապովան պատրաստվում է իր կոնֆետն արտադրել: «Դա ծանր ու հուզիչ գործընթաց է, որի մեջ ներդրվել եմ ամբողջովին: Սա իմ բիզնեսն է, իմ ներդրումները, իմ փողերը… Բրենդը կոչվելու է «Sugarpova»: Արտադրությունն սկսելու նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են: Մնում է լավ փաթեթավորման տարբերակները գտնել եւ գովազդային կամպանիան ճիշտ կազմակերպել: Բայց հուսով եմ, որ արդեն «US Open»-ի մեկնարկից առաջ իմ կոնֆետը կհայտնվի վաճառքում», – հայտարարել է Ռուսաստանի լավագույն թենիսիստուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ