Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել ուկրաինացի անվանի հայագետի հոդվածների բացառիկ ժողովածուն

Հուլիս 01,2012 18:39

Մատենադարանում կայացավ երկու տարի առաջ կյանքից հեռացած ուկրաինացի  անվանի հայագետ Յարոսլավ Ռոմանովիչ Դաշկեւիչի` ուկրաիներենով լույս տեսած  հոդվածների կատարյալ ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը խմբագրել է ուկրաինացի հայագետ Իրինա Գայուկը, ով երկար տարիներ զբաղվում է Ուկրաինայում հայ մշակույթի ուսումնասիրությամբ:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը լրագրողներին հայտնեց, որ պրոֆեսոր Դաշկեւիչն Ուկրաինայում հայագիտութույը բարձրացրել է միջազգային մակարդակի վրա.  «Ժողովածուի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս հայ-ուկրաինական մշակութային կապերն ու հարաբերությունները` սկսկած 11 դարից, երբ հայերը հաստատվեցին Ուկրանինայում: Դաշկեւիչը ներկայացրել է  պատմագիտական եւ գրականագիտական փաստեր, ուսումնասիրել է հայերեն գրերով գրված հին թաթարեն ձեռագրերը, որոնցում զետեղված է Ուրկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի հայ գաղթօջախների պատմությունը»: Պարոն Չուգասզյանը հավելեց, որ ժողովածուի խմբագիր, պրոֆեսոր Գայուկը վերջին 10 տարիների ընթացքում Ուկրաինայի 44 թանգարանների արխիվներից գտել եւ ուսումնասիրել է հայ արվեստի 4000 անհայտ գործեր` արծաթե իրեր, գորգեր, ձեռագրեր, կահույք, եւ մեծ քանակությամբ սրբապատկերներ:

ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը փաստեց,  նույնիսկ կյանքի վերջին տարիները գործին նվիրաբերած հայագետը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները` նպաստելով հայ-ուրաինական կապերի ամրապնդմանը.  «Դաշկեւիչը հավքագրել է հայագիտական բազմաթիվ փաստաթղթեր եւ հրապարակել դրանք հոդվածների կամ գրքերի տեսքով: Ժողովածուի խմբագրման աշխատանքներն իրականացրած պրոֆեսոր Իրինա Գայուկն անգնահատելի գործ է կատարել եւ շուտով գիրքը կներկայացնի նաեւ Արցախում»:

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի անունից ողջունելով իրադարձությունը` դեսպանատան երկրորդ քարտուղար Յարոսլավ  Սիմոնովն ասաց.  «Ուկրանինան ամեն ինչ անում է` իր երկրի հայկական մշակութային կողոթների պահպանության համար: Հաճելի է փաստել, որ անվանի հայագետ Դաշկեւիչը նպաստել է հայ-ուկրաինական հարաբերությոնների պատմության ուսումնասիրմանը եւ կայունացմանը»:

Պրոֆեսոր Իրինա Գայուկը հայագիտական ուսումնասիրություններ է կատարել 1996թ-ից` ուկրաիներենով եւ հայերենով հրատարակելով հայ եկեղեցու վերաբերյալ երկու գիրք: Ներկայացնելով Դաշկեւիչի կյանքի պատմությունը` Գայուկը նշեց, որ նա երբեք չէր խոսում իր հայկական ծագումից, սակայն տոհմը, որից սերում է Դաշկեւիչը, 15-րդ դարից ունեցել է հայկական արմատներ:  «Նա աշխատել է մինչ վերջին շունչը: Ուկրաինայի միակ բազմակողմանի զարգացած հայագետն էր: Ժողովածուի վրա աշխատելն ինձ համար դժվար էր, բայց փոխարենը այն ծավալուն ինֆորմացիա է տալիս Դաշկեւիչի` հայ-ուկրաինական պատմության, հայկական մշակույթի եւ եկեղեցու շուրջ ուսումնասիորությունների մասին»,-ասաց  Իրինա Գայուկը:

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031