Լրահոս
Օրվա լրահոսը

Շոշափելի անսահմանություն

Հուլիս 01,2012 16:35

 

                              ՙԵրաժշտությունը գաղտնի  մետաֆիզիկական

                                            վարժություն է, որ կարող է գոյություն ունենալ,

                                            եթե անգամ աշխարհը չլինի՚:

                                                                            Արթուր Շոպենհաուեր

 

ԵՊԿ մագիստրանտ Նելլի Գասպարյան

ԵՊԿ մագիստրանտ Նելլի Գասպարյան

Իդեալիստ փիլիսոփայի բնութագրած  միստիկ աշխարհում ` երաժշտության մեջ, յուրաքանչյուր կատարող իր զգացմունքները, վարպետությունն ու ինտելեկտն արտահայտելու յուրովի դրսևորում ունի: Բաղձալի արդյունքին` գեղագիտական հաճույք պատճառելուն, երաժշտին հաջողվում է հասնել շնորհիվ բնության շնորհած տաղանդի, աշխատասիրության ու նեղ մասնագիտական հմտություններին տիրապետալուն: Իսկ դիրիժորնե՟րը: Ո՟րն է նրանց մենաշնորհն ու առաքելությունը երաժշտության մեջ…             Մարդուն հետաքրքրել ու միշտ կհետաքրքրեն այն  երևույթները, որոնք անբացատրելի են. դա նրա էությունից է բխում: Այդպիսին է նաև երաժշտությունը և դրա չափազանց ազդեցիկ լինելը: Իր մագնիսականությամբ այն դեպի իրեն բազում  մարդկանց է ձգում, իսկ  կայացած երաժիշտներին`  բացառիկ  անհատականություն դարձնում: Չկա բառ, որով կբացատրվի այն զորեղ ուժը, որի շնորհիվ դիրիժորները ներգործուն են դարձնում մատուցած երաժշտական կտավը: Դիրիժորն այն երաժիշտն է, ով իր էնեգերտիկ դաշտով հավաքագրում է նվագախմբի երաժիշտների էներգիաներն ու էմոցիաները: Վարպետ դիրիժոր դառնալու համար (maestro), պրոֆեսիոնալ  երաժիշտ  լինելուց բացի, հարկավոր է բազում գիտություններ ու փիլիսոփայություն ուսումնասիրել, որովհետև maestro-ի ղեկավարած ստեղծագործության առաջին վայրկյանից մինչև վերջինը ունկնդիրը ներքաշվում է  նրա ստեղծած մոլորակը, ուր իր հոգին սկսում է բյուրեղանալ ու ձգտել կատարելության. ունկնդրի հոգին կորցնում է տարածության ու ժամանակի զգացողությունը, տիեզերական անսահմանությունը նրան շոշափելի է թվում (նա մի պահ մոռանում է, որ երբեք չի կարող կատարյալ դառնալ, ինչպես ժայռից պոկված բեկորը երբեք ժայռ չի դառնում):

…Դիրիժորի առաքելությունը բարձրորակ երաժշտություն մատուցելն է, որի հնչյունների ներքո մարդը կկարողանա վեհ գաղափարների շուրջ խորհել: Այդ անզուգական պահերին ես հասկանում, որ կյանքը ձանձրալի կլիներ առանց երաժշտության, կարծում եմ` չէր էլ լինի, այն է կյանքի ռիթմն ապահովող գործոնը: Այս զգացմունքները պետք է պարուրեն ամենքին, այլ ոչ միայն արվեստի ներկայացուցիչներին: Պարտադիր է երաժշտության չքնաղ աշխարհին ընդառաջ գնալը. այն կօգնի այլ աչքերով նայել կյանքին: Պատահական չէ, որ Ֆրիդրիխ Նիցշեն գրել. ՙԿյանքը սխալմունք կլիներ առանց երաժշտության՚:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031