Այս պահին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց թվով մոտ 100 քաղաքացիներ, ի թիվս որոնց «Սարդարապատ» շարծման մասնակիցները, Ժառանգության անդամներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը,հրապարակախոսներ, լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված բշիշկ Վահե Ավետյանի:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը նստել են գետնին ՝մեջքով դեպի Սերժ Սարգսյանի նստավայրը, իսկ նրանց հետևում ոստիկանները կենդանի պատ են կազմել:
Մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Այս պահին նրանց միացավ երգիչ Արթուր Իսպիրյանը. ՛Ամենախստագույն պատիժն եմ սպասում այս դեպքի համար, ես չէի սպասում, որ մեր երկրում նման բան կարող է լինել, որ հայև հայի նկատմամբ կարող է նման արարք անել:՛
Այս պահին ակցիայի մասնակիցները անցան Ս.Սարգսյանի նստավայրի դիմացի մայթը: Նրանք բանակցություններ են վարում ոստիկանների հետ որպեսզի վերջիններս նրանց թույլ տան դիմացի մայթից իրենց պաստառները վեր բարձրացնեն և մեկ րոպե լռությամբ հարգեն Վահե Ավետյանի հիշատակը:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին ներկաներին, որ այսօր ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարակում ՝մասնակցելու բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստին:
Ա1+