Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Սաղաթելյանը եւ Գրիգոր Նազարյանը 1,5-2 ամիս դեռ կմնան հիվանդանոցում. Օնիկ Մելքոնյան

Հուլիս 01,2012 11:02

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը հավանաբար 1,5-2 ամիս կմնան այնտեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ նրանք տեղավորվել են առանձին սենյակներում, այսպես կոչված, «VIP» պալատներում: Այժմ թե’ Մարկ Սաղաթելյանը, թե’ Գրիգոր Նազարյանը բուժում են ստանում` ոսկրերի կոտրվածքի հետ կապված: «Շինաներ է դրված, անշարժացրած է, իրենց բուժումը համապատասխան ստանում են, հանգիստ վիճակում են»,- ասաց Օնիկ Մելքոնյանը:

Նա նշեց, որ նրանք այնքան ժամանակ պետք է անշարժ մնան, մինչեւ ոսկրերը կպնեն, ինչը նշանակում է, որ առնվազն 1,5-2 ամիս կմնան հիվանդանոցում: Դրանից հետո նրանք կկարողանան քայլել, շարժվել եւ այլն:

Փոխտնօրենը նշեց, որ վիրահատություններ նախատեսված չեն: Օնիկ Մելքոնյանը երկու հիվանդների վիճակն էլ գնահատեց կայուն` նշելով, որ Մարկ Սաղաթելյանի կոտրվածքները ավելի բարդ են, քանի որ նա ունի նաեւ ողների կոտրվածք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031