Ժամը 9-ին նախատեսված էր “Պահանջում ենք փակել Հարսնաքար ռեստորանը և նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկել ԱԺ պատգամավորության մանդատից” խմբի կազմակերպած մոմավառության արարողությունը` «Հարսնաքար» ռեստորանի մոտ` ի հիշատակ հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժանաբար ծեծված եւ դրա արդյունքում երեկ հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի:
Ընթացքում ցույցի վերածված մոմավառության մասնակիցները ցանկացել են մտնել ռեստորանի շենքի տարածք, ինչին ընդդիմացել են «Հարսնաքարում» տեղի ունեցող հարսանիքի մասնակիցները, որոնք դուրս են եկել եւ վիճաբանության մեջ են մտել ակտիվիստների հետ` «մի հարամեք մեր հարսանիքը» ասելով:
Ցուցարարների դեմ են դուրս եկել կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ: Տարածքում են նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Այս պահին անջատվել են ինչպես «Հարսնաքարի» ներսի, այնպես էլ դրսի բոլոր լույսերը եւ մթության մեջ բախումներ են տեղի ունենում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ