Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարշալ Բաղրամյանի ծառը՝ պարապուրդի մատնված «օբյեկտի » ծածկի մեջ

Հունիս 30,2012 21:04

Բերդի քաղաքապետարանի շենքի դեմ-դիմաց, 18-րդ դարի գերեզմանատան հարեւանությամբ կառուցվել է  «օբյեկտ », որն այդպես էլ չի գործել: Բերդի բնակիչները վրդովված այն բանից, որ այգու մեջ,  գերեզմանատան կողքին  «օբյեկտ » է կառուցվել, բոյկոտել են այն: Այդ տարածքում է  գտնվում նաեւ Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողը: Շուրջ  5 տարի առաջ կառուցված, սակայն   չգործարկված կառույցի  հենասյունների պաստառներն արդեն պոկվել են: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը  հայտնեց, որ  18-րդ դարի գերեզմանատան տարածքում  հետագայում՝  19-20-րդ դարերում եւս  թաղումներ են արվել: Նա տեղեկացրեց, որ  գերեզմանատան տարածքը հաշվառված է որպես պատմամշակութային հուշարձան, սակայն հուշարձանը  պահպանության գոտի չունի եւ հավելեց.

-Բերդի քաղաքապետարանն  օգտվելով առիթից, որ հուշարձանը պահպանության գոտի չունի,  այն համարել է զբոսայգի եւ ավագանու համաձայնությամբ, վարձակալության , կառուցապատման իրավունքով տարածքը  հատկացրել  է Բերդի բնակիչ Սուրիկ Ներսիսյանին:

Ռաֆիկ Մուրադյանը, ով ծագումով Բերդի տարածաշրջանից է, այդ ժամանակ զբաղեցրել է պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Նա  ասաց.

– Ես այն  ժամանակ  դեմ եմ եղել տարածքի հատկացմանը, շատ խնդիրներ են ծագել, բողոքը հասել է կադաստրի պետական կոմիտե, կառավարություն, դատախազությունն է դրանով զբաղվել: Կադաստրային քարտեզով այդ տարածքը համարվում է այգու տարածք:  Մարշալ Բաղրամյանը ժամանակին այդտեղ  ծառ է տնկել,  ծառը պահպանելու համար այն օբյեկտի ծածկի միջով են անցկացրել:

Սուրիկ Ներսիսյանի եղբայր  Սարգիս Ներսիսյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, մի գնդապետի հետ, զոհված ազատամարտիկների հիշատակին   խաչքար է կառուցել այգու մուտքի մոտ: Բերդի բնակիչների կարծիքով՝ դա արվել է նաեւ այն նպատակով , որպեսզի մեղմանա  օբյեկտի կառուցումից հետո  բորբոքված հասարակական կարծիքը:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930