Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. «Չեմ ուզում, որ մի հիմարի պատճառով Գյումրին կրիմինալ քաղաք պիտակավորեն »

Հունիս 30,2012 20:23

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն ասաց, որ ինքը համաձայն չէ վերջերս հաճախակի հնչող այն կարծիքների հետ, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: «Բոլոր  տեղերում էլ էդ հանցագործությունները լինում են, հանցագործներ կան, բայց մենք չենք պիտակավորում, որ այդ բնակավայրը հանցագործների քաղաք է: Չեմ ընդունում, որ մեր ամբողջ քաղաքին պիտակ կպցնեն, անխոս կան հանցագործներ,կարող է մեր մոտ հանցագործությունը մի քիչ շատ լինի, կամ քիչ լինի, կան  կերպարներ, որոնց անունը անընդհատ շահարկվում է, բայց դա գյումրեցուն բնորոշ չէ: Աղքատ քաղաք է, անտեսված քաղաք է, դե սոված մարդը ինչ պետք է անի .կամ պիտի թողնի արտագաղթի կամ ինչ որ տեղից ինչ-որ բան փախցնի: Ժողովրդական խոսք կա, ասում է` մուկը իրենից բան չի ներկայացնում, բայց որ ընկնում է կարասը, ամբողջ էդ յուղը փչացնում է, այսինքն մի հիմար, մի վատ մարդ հանցագործություն է կատարում, ամբողջ քաղաքի անունը ելնում է: Չի կարելի էդ ձևակերպումը տալ, թե Գյումրին կրիմինալ քաղաք է, օրինակ` ինձ համար վիրավորական է, որովհետև ես էլ եմ գյումրեցի: Ռուսական հոգեբանություն է, որ անպայման երկրորդ քաղաքները պետք է կրմինալ քաղաք  լինեն, օրինակ ասենք  Ամերիկայի համար ` Չիկագոն է կրիմինալ, Ռուսաստանի համար Պետերբուրգը, Մեքսիկայում սահմանի վրա գտնվող ինչ-որ քաղաք կա, դա է կրիմինալ, ոնց որ դա հատուկ մշակված ծրագիր լինի, որը շրջանառության մեջ են դնում, բայց մենք այդպիսին չենք»,-  վստահեցնում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930