Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրում Ատրպետի տունը գնել ու թողել են անտեր

Հունիս 30,2012 19:26

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր  Գյումրու մի խումբ մտավորականներ, ովքեր պատրաստվում եմ ավագանու համար իրենց թեկնածությունն  առաջադրել թիմով, «Ստիլ» պատկերասրահում անցկացնում էին թվով 7-րդ ժողովը: Նախընտրական ծրագրի նախագիծը քննարկելիս, մասնակիցներից մեկը` Սուսաննա Էլբակյանը, խնդրեց ծրագրում ներառել մի շատ կարևոր հարց, արգելել «Կումայրի» արգելոցի մեջ գտնվող շենքերի առ ու վաճառքը: «Բավական է վաճառեն Կումայրի արգելոցի  մեջ գտնվող ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցները, օրինակ`Ատրպետի տունը վաճառել են, էդ մարդը, ով որ գնել է, թողել ու հեռացել է  Ամերիկա, էսպես չի լինի», -նեղսրտեց տիկինը: Հիշեցենեք, որ Կարսում ծնված հայ արձակագիրն ու հասարակական գործիչը մահացել է Գյումրիում` 1937 թվականին, և նրա տունը գտնվում է Գյումրու կենտրոնում`«Գորկի սադի» մերձակայքում :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930