Լրահոս
Օրվա լրահոսը

PSYCamp չկոնֆերանս Հայաստանում. (Ֆոտոշարք)

Հունիս 30,2012 18:32

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է PSYCamp (Հոգեբանության ճամբար) չկոնֆերանսը: Այն կրում էր «Հողաթափերով հոգեբանություն» խորագիրը:.

«Այսպես ավելի ազատ ոճի մեջ է, ու հասանելի է բոլորին: Ոչ մասնագետներին թվում է, թե հոգեբանությունը դժվար է ու հասու չէ իրենց, մենք էլ ցանկացանք ցույց տալ` որքան ճկուն կարող է լինել հոգեբանը»,- ասում է կազմակերպիչներից Լիլիթը, ով մասնագիտությամբ հոգեբան է:

Նրանց նպատակն է` երիտասադրների մեջ զարգացնել հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունը: Ըստ նրա, PSYCamp-ը կլինի ամենամյա. «Հուսով եմ` հետաքրքրություն կլինի ոչ մասնագետների կողմից»:

Մասնակիցները իրենց ընտրած թեմաներով կարող էին հանդես գալ հոգեբանությանը վերաբերվող զեկույցներով եւ շնորհանդեսներով:
Դրանք շատ էին ` պոլիտիվ հոգեբանությունից մինչեւ բրենդինգ, գեղեցկության ընկալումից մինչեւ ինքնասպանություն ու կրոն: Վերջինի հեղինակը հոգեբան Լիլիթ Մուրադյանն էր: Միջոցառման մասին իմացել է կուրսեցուց, հետո ֆեսյբուքում տեսել է մանրամասներն ու որոշել հանդես գալ զեկույցով:

«Քանի որ մեր մասնագիտական դասընթացների մեջ մտնում է նաեւ ինքնասպանությունը, գրավեց թեման, ու որոշեցի շնորհանդես անել հենց այդ թեմայով: Տարբեր կրոնների մեջ տարբեր ձեւ է ընդունվում ինքնասպանությունը ու դրա մասին ցանկացա տեղեկացնել երիտասարդներին»,– ասում է հոգեբանը:
PSYCamp-ը կտեւի մեկ օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930