Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկավագ. «Շատ հոգեւորականներ ապօրինությունների մասին բարձրաձայնելու պատճառով կարգալույծ են եղել»

Հունիս 30,2012 17:43

Այսօր Անդրանիկ սարկավագ Մանուկյանից  լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չարձագանքեց   «Հարսնաքարում » անվտանգության աշխատակիցների կողմից  ծեծված  բժիշկ Վահե Ավետյանի դեպքին:  «Ես մանրամասն տեղեկություն չունեմ դեպքի մասին, բայց կուզենամ հասկանալ, եկեղեցին ի՞նչ անելիք ունի, քրեական գործ է հարուցվել եւ ուզում են օրենքով հարցին լուծում տալ: Դա մեղք է համարվում, ու մեր հոգեւորականները  ամեն ժամանակ իրենց եթերներում ասում են, որ այս արարքները տանում են կործանման»,- «Արմատ» ակումբում ասաց սարկավագը:

Նրա խոսքերով, եթե օրենք կա , ապա այն պետք է կիրառվի.« Եթե բանը հասնում է նրան, որ օրենքը չի կիրառվում, պետք է հոգեւորականը գա ու ասի դու սխալ դատապարտեցիր այս մարդուն»: Նա վստահեցրեց, որ շատ դեպքեր են եղել , երբ հոգեւորականները  այդ մասին արձագանքելու  պատճառով կարգալույծ են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930