Եգիպտոսի նորընտիր նախագահ՝ Մոհամմեդ Մուրսին, այսօր Թահրիր հրապարակում հանդիպել է եգիպտացիների հետ։ Երդմնակալության արարողությունից առաջ Մուրսին «ժողովրդի և Աստծո առաջ» ոչ պաշտոնապես երդվել է միաբանել քաղաքական ուժերը և ղեկավարել երկիրը՝ ժողովրդավարական սկզբունքներով։
Նոր նախագահը խոստացել է երկիրը դարձնել աշխարհիկ մի պետություն, որտեղ պաշտպանված կլինեն կանանց, ինչպես նաև հոգևոր էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ես ձեզ հետ եմ, բոլոր եգիպտացիների հետ եմ, նաև նրանց հետ եմ, ովքեր աջակցել, կամ քննադատել են ինձ, որովհետև ես ծառայում են Եգիպտոսին և եգիպտացիներին»,- ասել է եգիպտացիների նախագահը։
Խոսքերի իրավացիությունը ապացուցելու համար Մուսրին հանել է բաճկոնն ու ցույց տվել բոլորին, որ պաշտպանիչ շապիկ չի կրում։
Կարդացեք նաև
Եգիպտոսի նոր նախագահի առաջին քայլը եղել է այն, որ նա դուրս է եկել իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումից, որի նախագահն էր 2011 թ.-ից։
Մանրամասները կարդացեք այստեղ: