
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 29-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել Նոր Գեղի գյուղի 54-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 350 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ ու հայտնել, որ զինամթերքը ձեռք է բերել 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: