Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանը ազդանշան է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին

Հունիս 30,2012 13:34

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով:

Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ տրամաբանական է ենթադրել», «իմ խորին համոզմամբ», «կարծում եմ» եզրույթները), այնուհետեւ ընթերցողին առաջարկում որպես կայացած փաստ ընդունել («այսօր ակնհայտ է») իր եզրահանգումն առ այն, որ «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է» եւ որ «միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա»:
Զարմանում եմ նաեւ, թե ինչո՞ւ է հեղինակը մտածում, որ ոչ ոք չի հասկանում, թե հատկապես ո՞ւմ է հասցեագրված Լոս Քաբոսի հայտարարության «լեզուն» ռազմատենչ հայտարարությունների, առավելապաշտական պահանջների, զինադադարի խախտման մասով, երբ հենց ինքն էլ գրում է, որ «ակնհայտ է, որ Ադրբեջանն է վտանգում փխրուն խաղաղությունը»: Այսինքն ինչո՞ւ մի բան, որ ակնհայտ է Վարդան Օսկանյանին, իր կարծիքով, ակնհայտ չէ բոլոր մնացածին: Չէ՞ որ եթե կարելի է ենթադրել, թե ի՞նչ էր խնդրում Երեւանում տիկին Քլինթոնը, պետք է նաեւ գիտակցել, թե որքան հիասթափված էին միջնորդ պետությունների ղեկավարները Կազանում ադրբեջանական կողմի պահվածքով:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930