Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Ումի՞ց են վախենում ԱԺ պատգամավորները»

Հունիս 30,2012 12:56

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ  Կարեն Քոչարյանին  «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով երեկ մահացած Վահե Ավետյանի դեպքը համոզում է, որ  հասարակության իմունիտետն ընկել է ու մարդիկ անտարբեր են դարձել:  «Հասարակության մեջ էթիկետի տարրական շփումն ու կուլտուրան  իսպառ վերացել է:  Խորհրդային դպրոցից, մանկապարտեզից երեխաներին սովորեցնում էին իրենց ոնց պահել … Հիմա ապրում ենք ջունգլիների օրենքով, ազգը մաուգլի  է դարձել»,- այսօր «Սլաք» ակումբում ասաց պարոն Քոչարյանը : Նրա կարծիքով, լավ է,  որ դպրոցում  շախմատ են  սովորեցնում,  բայց ավելի լավ կլիներ աշակերտներին էթիկետի կանոնները որպես առանձին առարկա  դասավանդեին.« Ի՞նչ է նշանակում «ախրանա», ումի՞ց են վախենում այդ պատգամավորները, իրենց ընտրած ժողովրդի՞ց»:  Քաղաքական մեկնաբան Մենուա  Հարությունյանն էլ այն կարծիքին է, որ   հասարակությունը փոխվում է ու մարդիկ արդեն  չեն  վախենում իրենց տեսակետներն արտահայտելուց.« Կարծում եմ, որ թիկնազոր որեւէ մեկը չպետք է ունենա, եթե որեւէ մեկն ունենում է, ստիպված ես դու էլ ունենաս, որովհետեւ փողոցում դու հանդիպում ես մարդկաց, որոնք թիկնազորը մեջքին պահած,  արդեն ագրեսիվ են իրենց պահում: Վահեն պետք է կերպար դառնա, որովհետեւ յուրաքանչյուրս կարող էինք Վահեի տեղը  լինել»: Նրա կարծիքով, նման դեպքերը օրենքով պետք է  պատժել, հակառակ դեպքում վրեժն է պատժելու. «Այդ տղայի երկու տղաները, եթե 20 տարի հետո հանկարծ վրեժ լուծեցին, փաստի առաջ ենք կանգնելու, չենք իմանալու այդ տղաներին ոնց դատել:  Ժամանակին Ալրաղացի Լյովիկի թիկնազորն էլ  одноклассники սրճարանում մարդ  սպանեց,  գնաց նստեց,  դուրս եկավ, բայց կարծում եմ,  օրենքը պետք է խնդիրը դնի ոչ թե թիկնազորին պատժելու վրա, այլ տերերը պետք է պատասխան տան, որովհետեւ եթե թիկնազորին պատժում ես, տերը նորից ուրիշին  է վարձում ու խնդիրներ լուծում»: Պարոն Քոչարյանն էլ զարմանում է,  Արցախում օրը ցերեկով բարձրաստիճան պաշտոնյաները շրջում են ազատ՝ առանց  թիկնազորի. « Երեկոները հրապարակում ման են գալիս պատգամավորներ, Ազգային ժողովի նախագահ,  բոլորը…  որեւիցե մեկի կողքին գոնե նմուշի համար 1 ախրանիկ, բուլտերիեր, ես իմ ինչ,  չեմ նկատել: Այդ մարդիք ամենավտանգված տեղում են ապրում: Մեր պարագայում ախրանիկը ֆասի առարկաներ են, որովհետեւ կենդանիներ են մեծանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930