Երևանի Ազատության հրապարակի կենտրոնում այս պահին պառկած վիճակում` իրեն բնորոշ ոճով, ակցիա է իրականացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իր ակցիան կապված է այսօր արձանագրված ցավալի իրադարձության` այն է հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ:
Գասպարին ասաց, որ այս ակցիան հոգու ճիչի նման մի բան է, որից թեև, ինքը համոզված է, որ ոչինչ չի փոխվի, բայց ինքը չէր կարող տանը նստել և թեյ խմել:
Գասպարին նաև իր համոզվածությունը հայտնեց, որ դեպքը հերթական անգամ կոծկելու է այս դեպքը և մենք ունենալու ենք նոր պողոսպողոսյաններ:
Կարդացեք նաև
Նշենք, որ Ազատության հրապարակում նրա շուրջ մերթընդմերթ խմբվում են երկու տասնյակը չգերազանցող երիտասարդներ, ապա անտարբերությամբ հեռանում: Մոտեցողները նրան հորդորում էին վեր կենալ ու գնալ տուն, քանի որ գետինը թաց է և նա կարող է մրսել, իսկ «այս երկրում, միևնույն է, ոչինչ չի փոխվի»: