Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պատվիրակը հիշատակեց ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի «սեւ ցուցակը»

Հունիս 29,2012 23:32

ԵԽԽՎ-ն ընդունեց այսօր մի բանաձեւ, որով դատապարտում է որպես քաղաքական դիրքորոշումների համար պատիժ՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը:

Բանաձեւում ընդգծելով ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության միջեւ կապը՝ Վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունները չարաշահում են իրենց օրինական իրավունքը՝ արգելել կամ թույլատրել մուտքն իրենց տարածք, որպես պատիժ քաղաքական կամ գաղափարական դիրքորոշման համար: Հետեւելով զեկուցողի՝ Թուրքիայի պատվիրակ Հալուկ Կոչի առաջարկներին՝ ԵԽԽՎ-ն դատապարտեց այս երեւույթը:
Ի դեպ, զեկույցի քննարկման ընթացքում Ֆրանսիայի պատվիրակ Ֆրեդերիկ Ռեյսը ելույթում նկատեց, թե տեղաշարժի ազատության նկատմամբ պատժամիջոցները լայնորեն տարածված են եւ որպես օրինակ հիշեցրեց, թե Ադրբեջանը սեւ ցուցակ է գցում բոլոր նրանց, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ, եւ շատերը կարիք են ունենում բազմաթիվ անձնագրերի, քանի որ այդ երկիրը կարգելի այն անձանց մուտքը, որոնք այցելել են ԼՂ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930