Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դատում են այն վիրաբույժին, որի սխալի հետևանքով 41-ամյա տղամարդ է մահացել

Հունիս 29,2012 21:10

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու Ճերմակ հիվանդանոցի կալանավորված վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով:

10 տարի շարունակ Ռուսաստանում աշխատած վիրաբույժը մեղադրվում է Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին ավտովթարից տուժած 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու նրա մահվան պատճառը դառնալու մեջ: Այսօր դատավոր Էդուարդ Մանուկյանը հրապարակեց բժշկին առաջադրված մեղադրանքն ու դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ Հրանտ Ներսիսյանը տեխնիկական սխալներ է թույլ տվել, ստոծանին վիրահատելիս` վնասել է սիրտը, դրված կարերից սրտի պատն է պատռվել, որի պատճառով 41-ամյա տղամարդը մահացել է:

Վիրաբույժի պաշտպանը խնդրեց արագացված դատաքննություն:

4 օրից դատավարությունը կշարունակվի:

Հիշեցենեք, որ այս բժիշկը մեկ անգամ ևս դատվել էր նույն մեղադրանքով. Գյումրու կենտրոնում գտնվող «Դուետ» սրճարանում 2006 թվականի ամռանը հնչած կրակոցների պատճառով տուժել էր Մայիս Կարապետյանը, որը սակայն մահացել էր ոչ թե կրակոցներից, այլ Հրանտ Ներսիսյանի թույլ տված հետվիրահատական սխալից: Սակայն այդ ժամանակ բժշկին նախնական կալանքի տակ չէին վերցրել, ավելին դատարանի դահլիճից ազատ էին արձակել, քանի որ ընկել էր համաներման տակ: Այժմ բժիշկը Արթիկ քրեակատարողական գաղութում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930