aravot.am» կայքի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Գյումրու քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջեւ նախկինում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով վերջինիս հանդիպելու համար Է. Գրիգորյանը 2012թ. հունիսի 10-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գործով դեռեւս չպարզված անձի հետ գնացել է Սպիտակ քաղաքի ուղղությամբ:
Է. Գրիգորյանը, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին հետապնդելով Ա. Խաչատրյանի կողմից վարած «Գազ 2402» ավտոմեքենան, ընթացքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս երթեւեկությանը, պահանջել, որ նա ավտոմեքենան կանգնեցնի, սակայն Ա. Խաչատրյանն ավտոմեքենան չի կանգնեցրել: Այդ պահին Է. Գրիգորյանն իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից 2 անգամ կրակել է Ա. Խաչատրյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն եւ դեպքի վայրից հեռացել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2012թ. հունիսի 29-ին Է. Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Կարդացեք նաև
ՀՀ դատախազություն