Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահազանգ՝ անհնազանդներին, կամ Օսկանյանին առնչվող միջադեպի պատճառները (Տեսանյութ)

Հունիս 29,2012 18:22

Ներկայումս շատ է խոսվում Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպի մասին, մասնավորապես, փաստը քաղաքական տարբեր ճամբարներից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում: Օրինակ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից ոմանք կարծում են, որ Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպում մեծ է Ռուսաստանի գործոնը՝ ԲՀԿ-ի կողմնորոշումներն, այսպես ասած, վերստուգելու համար: Այս կապակցությամբ Aravot.am-ը ստացավ «Ժառանգություն» խմբակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները: Նա նշեց. «Կարծում եմ, որ ցանկացած պարագայում քաղաքական դաշտի ներկայացուցիչները որոշակի կողմնորոշում ունեն, բայց իրենք մեր երկրի համագործակցության շրջանակները տեսնում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում: Օրինակ՝ «Ժառանգությունը» տեսնում է, որ ՀՀ-ն պետք է համագործակցի Եվրամիության հետ: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն իր արտաքին կողմնորոշումները փոխել է: Խոշոր հաշվով, որքան էլ անհատների դերը կարևորենք, այնուամենայնիվ քաղաքական ուժը ինչ կողմնորոշում ունեցել է, դրան շարունակում է դավանել»:

Մանրամասնելով, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ամենալավ, վստահելի կադրերից մեկն է եղել, եթե Քոչարյանը ռուսական կամ եվրասիական դաշտում է գտնվում, ինչպես կարող է Օսկանյանը արևմտյան դաշտում գտնվել: Կուսակցությունն այդ դաշտում է, կուսակցության հետ կապվող անուններից մեկը՝ ևս, Օսկանյանը ինչպես կարող է կուսակցությունից առանձին գործունեություն ծավալել»:

Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ինչ կա Օսկանյանի հետ կապված միջադեպի ետևում: Ա. Մարտիրոսյանը նկատեց. «Ցանկացած պարագայում քաղաքական որոշակի հետք ես տեսնում եմ ժամանակի առումով: Ինձ համար միանշանակ պարզ է, որ խնդիրներ կան, ԱԱԾ-ն որոշակի հարցադրումներ է բարձրացրել և դրանք, կարծում եմ, պատասխան կստանան Վարդան Օսկանյանի կողմից: Դա կապված է նախագահական ընտրությունների հետ, ավելի կոնկրետ՝ ահազանգ անհնազանդներին: Իսկ Օսկանյանի՝ ճաղերի ետևում հայտնվելու հանգամանքն այնքան պարզ չեմ տեսնում, չեմ կարծում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930