Լրահոս
Օրվա լրահոսը

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 1,181 մարդ

Հունիս 29,2012 17:32

Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում 1,181 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 155-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է 494 ակնոց: Շարժական հիվանդանոցում, որը կայանել է Ջերմուկում և Եղեգնաձորում, իրականացվել է 95 վիրահատություն և լազերային բուժում:

«Վայոց Ձորի բնակչությունն այդքան էլ մեծաքանակ չէ, սակայն ակնային ծառայությունների հասանելիությունը շարունակում է խնդիր մնալ մարզի համար: Ուստի և իրականացված աշխատանքները հատկապես անհրաժեշտ էին մարզում ակնային խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց համար: Ուրախ ենք, որ այս մարզում ևս Orange Հիմնադրամը մեր կողքին էր», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 Վայոց Ձորի աշխատանքների համար Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժության Կենտրոնին տրամադրել է 1,800,000 դրամ:

« Վայոց Ձորը չորրորդ մարզն է, ուր մենք այցելեցինք Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ և կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատոր, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր հոգածության կենտրոնում են: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Հուլիս ամսին Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայկական Ակնաբուժական Նախագծի աշխատանքները շարունակվելու են արդեն Սյունիքի մարզում: Հուլիսի 3 – 7 ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կլինեն Սիսիանի շրջանում, հուլիսի 9 – 10` Մեղրիի շրջանում, հուլիսի 11 – 17` Կապանի շրջանում և հուլիսի 18 – 24` Գորիսի շրջանում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Սիսիանում, Կապանում, և Գորիսում: Սյունիքի մարզի բոլոր բնակիչները` առանց բացառության, կարող են այցելել` ստուգելու տեսողությունը, իսկ սոցիալապես անապահով բնակիչները կկարողանան նաև անվճար վիրատություն կամ այլ բուժում ստանալ:

Մանրամասների համար Սյունիքի մարզի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին:

Սյունիքի մարզ այցելության ամբողջական ժամանակացույցի կարելի է ծանոթանալ` զանգահարելով 010559068, կամ այցելելով Հայկական Ակնաբուժության Կենտրոնի կայք.

https://eyecareproject-armenia.com/files/Syunik-12-Schedule-Arm-New.pdf

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930