Թուրքիայի հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի զինվորական դատարանը համաձայնել է դատավարություն սկսել անցած տարի թուրքական բանակում կասկածելի հանգամանքներում սպանված հայազգի զինվորի հրամանատարի դեմ։
Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչ Սաբրեթին Էրսյոզը զինծառայող Սեւակ Շահին Բալըքչիի սպանության գործով դատարանի առջեւ կկանգնի «անփութության ձեւով պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքով։
Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Սեւակ Շահին Բալըքչին սպանվել է իր ծառայակից Քըվանչ Աղաօղլուի կողմից 2011 թվականի ապրիլի 24-ին` «նույն օրը, երբ հայերը նշում են 1915 թվականի իրադարձությունների տարելիցը»։
«Ազատություն» ռադիոկայան