Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանավանի, Կարպիի, Ուշիի, Կոշի գյուղացիները «բերքի ձեռքը կրակն են ընկել»

Հունիս 29,2012 17:09

Այսօր Aravot.am-ին դիմեցին Արագածոտնի մարզի Ուջան, Կարպի, Օհանավան, Ուշի, Կոշ, Արուճ համայնքներիի գյուղացիներ, որոնք դժգոհեցին` չեն կարողանում իրացնել կեռասի եւ ծիրանի բերքը: Գյուղացիների խոսքերով` «Գյուղատնտեսության նախարարությունն ամեն սեզոնին հայտարարում  է, որ գյուղացու կողքին կանգնած է, ոչ մի գրամ բերք չի «կորի», բայց մենք էսօր չգիտենք՝ ինչ անենք, ում վաճառենք մեր բերքը: Անցած 2 տարիներին «Սպայկան» էր առնում, այս տարի մեր գյուղ ոչ ոք ոտք չի դրել»:

Գյուղացիների պատմելով, մի ժամանակ իրենց հույսը վրացիներն էին, որոնք գրեթե ամբողջությամբ բերքը գնում էին, սակայն արդեն 3-րդ տարին է՝ մեր հարեւաններն էլ չեն գալիս Արագածոտնի մարզ:

Այսօր գյուղացիների միակ հույսը կառավարությունն է. «Մեր համայնքն անտեսել են, երեւի մտածել են, որ կարկուտը կխփի, բերք քիչ կունենանք, դրա համար էլ գյուղնախարարությունը մեզ հաշվի չի առել, ու մեր շրջանի բերքի մասին ոչ մի մթերող ընկերության տեղյակ չի պահել»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ  Մակարյանն այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում, վստահեցրեց, որ Արագածոտնի մարզի նշված գյուղերի բերքի իրացման խնդրով անպայման կզբաղվեն. «Մեր մարզային ներկայացուցիչը կայցելի այդ գյուղերը, տեղում կուսումնասիրի, ու պարզելուց հետո, թե ինչ տեսակի բերք է, համապատասխան լուծումներ կտրվեն:Եթե արտահանման համար հարմար բերք է, ապա արտահանող ընկերությունների հետ կհամաձայնեցվի, եթե մթերման` ապա մթերող ընկերություններին կդիմենք: Իսկ եթե մեր շուկայում իրացնելու համար հարմար բերք է, ապա վաղվանից մեր տոնավաճառը բացվում է, կարող են նաեւ բերել տոնավաճառում իրացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930