Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանությունը հանցագործություն կամ արտակարգ պատահար չէ՞

Հունիս 29,2012 17:05

Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ 21-ամյա Արփինե Մելիքյանի ինքնասպանության գործով քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Դատախազը չցանկացավ մանրամասնել, թե քրեական գործով երիտասարդ կնոջ ինքնասպանության պատճառների ինչ վարկածներ են քննարկվում:

Մեր տեղեկություններով՝ առկա են երկու ամսական աղջիկ ունեցող կնոջ ինքնասպանության մի քանի վարկածներ, այդ թվում՝ ծննդաբերությունից հետո ժամանակաշրջանում կանանց մոտ ի հայտ եկող ագրեսիան, ընտանիքի սոցիալական վատ վիճակը, կնոջ կողմից հոգեւոր ինչ-որ ուղղության տրվելը եւ այլն:

Հետաքրքիր է, որ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Բերդ քաղաքում կատարված այս դեպքի վերաբերյալ դեռեւս հաղորդագրություն չկա ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքերում: Ինքնասպանությունը հանցագործություն կամ արտակարգ պատահար չէ՞:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930