Լրահոս
Օրվա լրահոսը

Կձեւավորվի փոխօգնության ազգային կառույց

Հունիս 29,2012 16:33

Այսօր ՀՀ կառավարության մասնակցությամբ հիմնված «Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը հանդես եկավ հետեւյալ առաջարկությամբ. համատեղ ձեւավորել համագործակցության, փոխօգնության ազգային արդյունավետ կառույց՝ իր հեռակապի ապահովման կենտրոններով, սոցիալական ցանցերով, խորհրդատվության եւ աջակցման համապատասխան ծառայություններով:

Սադոյանի ձեւակերպմամբ՝ «Կառույցի անդամներ կարող են դառնալ բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, ովքեր որպես սկզբունք ընդունում են բարյացակամ վերաբերմունքի, փոխաջակցման կարեւորությունը, հավասար պայմանների դեպքում տեղեկատվություն, ապրանքներ, ծառայություններ ձեռք բերելիս, կամ տրամադրելիս պատրաստ են նախապատվությունը տալ կառույցի իրենց գործընկերներին»:

Նշվեց, որ կառույցի անդամների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար նախատեսվում է առնվազն 2 անգամ կրճատել անդամ կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների եւ անձանց կողմից ֆիքսված եւ շարժական հեռախոսակապի վրա կատարվող ծախսերը, ինչպես նաեւ հնարավորություն տալ կառույցի հետ համագործակցող այլ երկրների կազմակերպությունների, հասանելիության կետերի ողջ ծածկույթում անվճար օգտվել համացանցային ծառայություններից, IP տեսաձայնային հեռակապից: Մշակելով որոնման այցելությունների ապահովման մատչելի համակարգ, նպաստել, որ կառույցի անդամները կարողանան դիտել համացանցով հեռարձակվող հեռուստաընկերությունների հաղորդումները, ինչպես նաեւ անվճար օգտվեն կառույցի ու նրա հետ համագործակցող կազմակերպություններին պատկանող գիտատեխնիկական, կրթական, ժամանցային, եւ այլ թվայնացված նյութերի տվյալների բազաներից եւ այլն:

Սադոյանի տեղեկացմամբ՝ համագործակցության եւ փոխօգնության կառույց ստեղծելու առաջարկության վերաբերյալ, արդեն զգալի թվով անձինք եւ կազմակերպություններ ողջունել են գաղափարն ու պատրաստակամություն հայտնել անդամակցելու:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930