Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը դատախազին աչքո՞վ է տվել

Հունիս 29,2012 16:28

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Վարդան Հովհաննիսյանը:

Դատավորն անցել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ամբաստանյալը, որը մեղադրվում է 2 տարի առաջ, հուլիսի 23-ին «Օջախ» շինանյութի խանութ դիմակավորված մտնելու, ավազակային հարձակման համար, պահակ Գեորգի Մարգարյանին սպառնալու մեջ՝ ասաց, որ դատավորի անաչառությունը կասկածի տակ է դնում ոչ միայն նրա համար, որ մեղադրական հարցեր է տալիս վկաներին, այլ՝ որ նախորդ դատական նիստին աչքով արեց դատախազին:

Դատավորը համաձայն չէր հարցեր տալու մեղադրական որակմանն ու ասաց, որ իր դատավարական իրավունքն է որոշել հարցերի բնույթը: Նա չէր հասկանում, թե ինչ ասել է.«դատախազին աչքով տալ» եւ «ո՞վ է տեսել» հարցին էլ՝ դահլիճից մեկն ասաց՝ «ես»:

Դատավորը դուրս հրավիրեց տեսնողին, տեսնողն էլ ասաց.«ճշմարտությունն այն է, որ տեսել եմ»:

Դատախազն էլ չէր տեսել դատավորի աչքով տալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930