Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին Դոնեցկում շփոթում են իսպանացիների եւ պորտուգալացիների հետ

Հունիս 29,2012 15:51

Ուկրաինայում հայ ֆուտբոլասերների «թիմին» հաճախ շփոթում են իսպանացիների կամ պորտուգալացիների հետ: Դա մենք ամեն օր զգում ենք «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության կազմակերպած յուրաքանչյուր էքսկուրսիայի կամ ժամանցային հերթական միջոցառման ժամանակ:
Բերդյանսկի «Բարեհուսո Հրվանդան» անունը կրող՝ տարածաշրջանի ամենամեծ ակվա պարկում, որտեղ այցելուներին հարյուրավոր ծառայություններ են առաջարկվում, գրեթե մի ամբողջ օր անցկացրինք: Ու հաճախ, երբ մոտենում էինք այս կամ այն ատրակցիոնին, ականջներիս հասնում էին շշուկներ. «իսպանացի կամ պորտուգալացի ֆուտբոլասերներն են»: Պատճառը պարզ էր. խոսում էինք իրենց համար անհասկանալի լեզվով, հայերիս արտաքինն էլ հաստատ սլավոնական չէր: Նույնը, բայց արդեն ավելի ցայտուն, կատարվում էր Դոնեցկում, որտեղ «Կոկա-Կոլայի» վերնաշապիկներով ու Հայոց եռագույնը ձեռքներիս զբոսնում էինք Եվրոպայում միակ՝ «Դարբինների ստեղծագործությունների» այգում, շփվում իսկական իսպանացի եւ պորտուգալացի ֆանատների հետ: Տեղացիները, հավանաբար, շփոթելով խորհրդանիշ գույների երանգները, համոզված էին, որ մենք էլ ենք այդ երկրներից: Սակայն երբ տեղեկանում էին, որ Հայաստանից ենք, ավելի էին ջերմանում՝ անմիջապես գովեստի խոսքեր ասելով իրենց ու մեր ամենասիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչը, իհարկե, շատ հաճելի էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դոնեցկ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930