Լուրեր են տարածվել, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ-ի միջեւ ինչ-որ նոր կապեր են ձեւավորվել: Այսօր լրագրողները այդ լուրերը փորձեցին ճշտել ՀԱԿ համակարգող եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար լեւոն Զուրաբյանից՝ հրավիրված ասուլիսում: Հարցին՝ ի՞նչ կապ կա՝ նա պատասխանեց. «Մոտավորապես՝ ոնց որ իմ ու Մարքսի միջեւ»: Դիտարկմանը, որ մամուլում Սամվել Ալեքսանյանը նման ակնարկ էր արել նույնիսկ՝ ՀԱԿ-ի շարքերն անցնելու՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա միշիկական պրոպագանդա է՝ սովորական, ստանդարտ, հոգնեցուցիչ: Կարային ավելի սրամիտ լինեին»: Հարցին՝ անհնա՞ր է նման համագործակցություն ՀԱԿ-ի ու նրա միջեւ՝ Զուրաբյանը պատասխանեց. «Մի հատ դուք սկզբից համագործակցեք, տեսեք հաջող կլինի, հետո ինձ ասեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ