Հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աերացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև