Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ խորհրդի անդամ. «Հայէկոնոմբանկը» հուսալի եւ թափանցիկ գործընկեր է

Հունիս 29,2012 15:22

«Հայէկոնոմբանկի» գործունեության կարեւորագույն գնահատականներից է բանկի շահույթի, նախորդ տարվա համեմեատ, 41.3%-ով աճը, որն ամուր հիմքեր եւ նախապայմաններ է ստեղծում առաջիկայում կայուն զարգացման համար: Այսօր «Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովի ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը: Նրա խոսքերով` 2011 թվականին բանկի ընդհանուր կապիտալն աճել է 3.5%-ով: Միջազգային ֆինանսական կառույցների հետ բանկի համագործակցությունը եւս փաստում է, որ «Հայէկոնոմը» հուսալի գործընկեր է:

Այս առումով պարոն Նալջյանը նշեց, որ «Հայէկոնոմը» միացել է Ասիական Զարգացման բանկի առեւտրի խթանման ծրագրին, Սեւծովյան Առեւտրի եւ Զարգացման բանկի միջեւ կնքվել է 5 միլիոն դոլարի երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Բացի այս, վարկային պայմանագիր է կնքվել նաեւ ՎԶԵԲ-ի հետ, ըստ որի՝ «Հայէկոնոմին» է տրամադրվել 6 միլիոն դոլարին համարժեք դրամ վարկ, որն ուղղվելու է միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Ըստ պարոն Նալջյանի, բանկն առաջին անգամ է դրամով ռեսուրսներ ներգրավում. «Հաճախորդների համար հայկական դրամով աշխատելը կարեւոր է, վարկառուների մեծ մասը վարկ են ուզում հայկական  դրամով, որը զերծ է պահում արտարժութային ռիսկերից, սա ե’ւ բանկի համար է հեշտ լինում, ե’ւ հաճախորդի»:

Անդրադառնալով բանկի նորամուծություններին, պարոն Նալջյանն առանձնացրեց ֆիզիկական անձանց «Բուժման նպատակով» եւ «ԱՊՊԱ նպատակով» վարկերի տրամադրումը, «ArCa» կենսաթոշակային քրատերի թողարկումը, «Էքսրոու» եւ «առարկայազուրկ մետաղական» հաշիվների բացման եւ սպասարկման ծառայությունների ներդրումը, ոսկու ստանդարտացման ձուլակտորների վաճառքը, «VISA» միջազգային վճարահաշվարկային համակարգին անդամակցումը, «VISA» քարտերի թողարկումն ու մի շարք այլ ծառայություններ:

«Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովին ներկա էր նաեւ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Նրա խոսքերով` «Հայէկոնոմը» բավականին տպավորիչ արդյունքներ է ներկայացնում` իր նոր ծառայություններով ու գործունեությամբ, իսկ միջազգային բանկերի հետ համագործակցությունը վկայում է այն մասին, որ բանկը մեծ հեղինակություն ունի, աշխատում է թափանցիկ եւ այն հուսալի գործընկեր է ընդհանուր ֆինանսական համակարգում:

Բանկի տարեկան ժողովում ներկայացվեց նաեւ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամներից մեկի փոփոխությունը: Իրակլի Մեկվաբիշվիլի աշխատանքային ժամկետն արդեն ավարտվել էր. բանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց նրա գործունեության համար եւ հայտարարեց, որ խորհրդի նոր անդամ է դարձել ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ֆալկոն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930