Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներին շարունակում է մտահոգել ուսման վարձերի բարձր եւ կրթաթոշակների ցածր լինելը

Հունիս 29,2012 15:22


2005 թվականին Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնյան համակարգին:
Մինչեւ 2010 թ. պետք է ստեղծվեր եռաստիճան կրթական համակարգ, հիմնել կրեդիտային համակարգ, աջակցել ուսանողների եւ գիտամանկավարժական կազմի շարժունակությանը, կրթության որակը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին եւ այլն:
Ըստ «Հանուն կրթության եւ գիտության» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Ալեքսանյանի, մեր բուհական համակարգը ձեւական առումով մոտեցել է Եվրոպական չափանիշերին, սակայն բովանդակային առումով դեռ շատ անելիքներ կան:
«Խորհրդային տարիների կրթական ծրագրերը, դասագրքերը եւ դասավանդման մեթոդները, որոնցով շարունակում են դասվանդել բուհերի շատ դասախոսներ, արդեն արդիական չեն,- ասում է ՀԿ.-ի նախագհն ու ավելացնում,-Եվրոպական կրթական չափանիշներին համապատասխանող դասախոսների վերապատրաստման, ինպես նաեւ` կրթական նոր ծրագրերի եւ բուհական դասական արդիականացման խնդիր կա, որոնց համար անհրաժեշտ է ֆինանսավորում»:
Կազմակերպությունը, «Քվեարկիր հանուն մատչելի եւ որակյալ կրթության» ծրագրի ընթացքում անցկացրել է հարցում` պարզելու ուսանողների կարծիքը մատչելի եւ որակյալ բարձրագույն կրթության մասին, բացահայտել նրանց կարիքները եւ ակնկալիքները բարձրագույն կրթությունից: Պարզվել է` ուսանողներին մտահոգել է ուսման վարձերի բարձր եւ կրթաթոշակների ցածր լինելը, աշխատանք գտնելու դժվարությունները, ուսումնաարտադրական պրակտիկայի ոչ արդյունավետ կազմակերպումը…
Երիտասարդ լրագրող Դավիթ Գրիգորյանն ասում է` մասնագիտությունն ընտրելիս պետք է համապատասխանեցնել այն շուկային: Եթե մարդը  լավ մասնագետ է, ապա կունենա աշխատանք: «Ավելի լավ է լինել լավ խոհարար, քան շատ վատ լրագրող»,- ասում է Դավիթը:
Բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետ, դասխոս Սամվել Կարաբեկյան այն մտքին է, որ կրթության զանգվածայնացման խնդիրը ամեն տեղ էլ կա: Հասարակությունը շահագրգռված է, որ մի զգալի մասը ներգրավված լինի ոլորտում. «Այդպես նրանք չեն մնա խողոցում: Վիճակը ծայրահեղ է»:
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան կատարեց դիտարկում. «Արդյոք մենք բարձրագույն կրթության համակարգում ունե՞նք չափորոշիչ եւ որքանո՞վ է այն օգտագործվում»:
Ըստ նրա, պետք  է որակ պահանջվի եւ դասախոսից եւ ուսանողից, բացի դա` պետք է ավելացվեն պրակտիկայի ժամաքանակները, դասախոսները պետք է վերապատրաստվեն:

Արամ Արարատյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930