Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի ուզում տալ $2 մլրդ-ը՝ ՀՀ իշխանությունները տապալել են քննությունը միջազգային հանրության առաջ

Հունիս 29,2012 15:02

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեկնաբանեց, թե ինչու ԵՄ-ն որոշեց հետաձգել դոնորների համաժողովը, որտեղ պետք է քննարկվեր Հայաստանին 2 մլրդ  դոլար օգնություն տրամադրելու հարցը: Ըստ Զուրաբյանի` օգնություն տալու պայմանն այն էր, որ ՀՀ-ում ԱԺ ընտրությունների դեմոկրատական ընթացքը պետք է ապահովվեր. «ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը հրապարակվեց հունիսի 26-ին: Այնտեղ ամենակարեւոր արձանագրությունն այն է, որ վարչական ռեսուրսի կիրառումը անհավասար դաշտ էր ստեղծել: Նրանք հստակ բարեփոխումներ են ակնկալում Հայատանից: Սա նշանակում է, որ երկու պայման է դրվում Հայաստանի առջեւ՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հաջողությունից մինչեւ ԵԱՀԿ զեկույցում մատնանշած խնդիրների հաղթահարումը՝ նախագահական ընտրություններից առաջ: 2012-ի ընտրությունները սպասվում էր, որ պետք է անցնեին համապատասխան ՀՀ իշխանությունների խոստումներին, սակայն այդպես չեղավ: Կոնֆերանսի կազմակերպումը այն պայմանավորվածությամբ, որով պետք է կազմակերպվեր, խախտվել է: Հայաստանը տապալել է քննությունը՝ միջազգային հանրության առջեւ: Հայաստանի իշխանությունները չմարսեցին զանգվածային կեղծիքները, որոնք տեղի են ունեցել ԱԺ ընտրությունների ժամանակ: Ի դեպ ասեմ՝ ԵՄ-ին շատ դժվար է այս հարցում մեղադրել, որովհետեւ կենսական անհրաժեշտություն էր Հայաստանում լեգիտիմ եւ ժողովրդի առջեւ հաշվետու իշխանության ձեւավորումը: Ոչ ոք չի կարող այսպիսի միջոցներ տրամադրել մի իշխանության, որը ընտրվել է կեղծիքների միջոցով: ԵԱՀԿ առաքելության գնահատականը, ըստ էության, որակազրկել է Հայաստանի ընտրությունները, ինչի հետեւանքով էլ ԵՄ-ն հետաձգել է կոնֆերանսի կազմակերպումը, իսկ Ղարաբաղյան հարցի կարգավորումը դրվում է որպես նոր պայման՝ Հայաստանի իշխանությունների առաջ»:

Հարցին՝ այն, որ 2 մլրդ-ը չեն ուզում տալ` կապված չի՞ Հունաստանին փրկելու, այլ մարտահրավերների հետ, փող չկա ԵՄ-ում, Զուրաբյանը պատասխանեց. «Ուղիղ այդպես իշխանությունները բացատրում են ԵՄ-ի կոնֆերանսի հետաձգումը: Ի տարբերություն Հայատանի իշխանությունների` ԵՄ-ում իշխում է թափանցիկություն եւ ժողովրդավարույթուն: Եթե նման պրոբլեմ լիներ ԵՄ-ում, կարձանագրեին միջազգային հանրությանը տրվող օգնության ծավալների կրճատման մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930