Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան.«Ժողովուրդը ծնելիությունը խթանելու ձեւերը գիտի` առանց կառավարության ծրագրի»

Հունիս 29,2012 14:48

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար կառավարության ծրագիրը կենաց է հիշեցնում: «48 էջանոց փաստաթղթում 46 էջ խոսոտումներ են, վերջին երկու էջում հստակ գրված «միջազգային ռիսկեր» վերտառության ներքո բացատրվում էր, թե  ինչու նախորդ 46 էջը անհնար է լինելու իրականացնել: Այդ առումով սպասելիքներ չունեմ: Ծրագրի բոլոր նախադասությունները դրական եմ համարում, բարի ցանոկություններ էին, դրանք կենաց  են հիշեցրել: Երբեւէ լսե՞լ եք վատ կենաց, մարդիկ կենաց ասելիս  չեն անպատվում: Կա բարի մտադրությունների ծրագիր, եւ կա դրանք իրականացնելու մեխանիզմների ու գործիքների հերթականություն, այստեղ է տարբերությունը»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Արզումանյանը:

Նրան կառավարության ծրագրից շատ է դուր եկել ծնելիությունը խթանելու մասը. «Շատ է դուրս գալիս, բայց դրա համար պետք չէ կառավարություն ունենալ ու ծրագիր: Հայ ժողովուրդը 3000 տարի խթանել է ծնելիությունը, գիտի ոնց է արվում, դրա համար  պետք է լավ պայմաններ լինեն,  ու մարդը կարողանա առաջին 2-3 երեխաներին հասցնի հասուն տարիքի, եւ ոչ թե ասել` 4-ն ունեցիր` 1 միլիոն կստանաս, ապրել է պետք մինչեւ 4-ին հասնելը »:

Կառավարության նոր կազմի մասին էլ ասաց՝ կառավարության նոր կազմ չկա.«Սպասելիքներ չունեմ, որովհետեւ վերջին 4 տարում նույն կառավարությունը նույն խոստումները վերահաստատեց: Փորձը ցույց տվեց, որ այդ 4 տարիների ընթացքում որեւէ զարգացում չեղավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930