Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ալպինիստները փորձելու են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը

Հունիս 29,2012 14:23

Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ:

Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:

Նախատեսվում է, որ հայ լեռնագնացները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4 եւ արդեն հուլիսի 7-8 կվերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):

 

 Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930