Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը պաշտպանել է Աշոտյանին՝ ասելով՝ «նախարարը ապուշ չէ»

Հունիս 29,2012 14:01

 

«Խնդիրը եղավ նրանից, որ ես մեկնեցի Ստրասբուրգ, դրանից հետո ստացա նկատողություն նախարարի կողմից, իսկ տասը օր անց` հեռացվեցի»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նա ասաց, որ երբ զրուցել է իր եվրոպացի գործընկերների հետ, նրանցից տեղեկացել է, որ Հայաստանից այնտեղ ինֆորմացիա է գնացել այն մասին, որ Զոլյանի մասնակցությունը ստրասբուրգյան նիստին կապ չունի նրան աշխատանքից ազատելու հետ: Ըստ Զոլյանի՝ նույնիսկ ահաբեկել են ատյաններին ու ասել, որ սա քաղաքական բնույթ ունի եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների, եթե պաշտպանեն Զոլյանին. «Ես կուսակցական չեմ ու քաղաքականության հետ էլ կապ չունեմ: Առաջին իսկ օրվանից ասում եմ, որ պետք չէ քաղաքական ենթատեքստ տեսնել, բայց դա ավելի շատ իշխանությունների արդարացումն է, ինչպես Աշոտյանն է ասում` իրավական ապիկարություն»:
«Մարդկանց հետ հանդիպման ժամանակ շատերը զարմանում են, չեն հավատում այս ամենին, ու մոտավորապես սա են հարցնում են` նախարարը ապուշ չէ, չէ՞: Ես ստիպված էի պաշտպանել Աշոտյանին ու ասել` ո՛չ, ապուշ չէ»,- ասում է Զոլյանը:
Մոտ ապագայում լինելու է նախկին ռեկտորի հայցով դատական նիստը` ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի:

Զոլյանի փաստաբանն ասաց, որ եթե նախկին ռեկտորը շահի դատը, ապա կվերադառնա իր պաշտոնին. «Ցանկանում եմ, որ մեր դատական համակարգը ճիշտ որոշում կայացնի եւ ուղղի գործադիրի սխալը: Կարծում եմ ավելորդ է հիշեցնելը, որ ազդեցություն է եղել նախարարության ու վարչապետի կողմից»,- ասում է ԵՊԼՀ նախկին ռեկտորը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930