Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար. «Բերբերյանը ներկայանում է գյուղատնտեսության Նոստրադամուս» (տեսանյութ)

Հունիս 29,2012 13:59

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորում»  հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի կանխատեսումներին չի հավատում. «Տեղական ինքնակառավարման մարմինները խուսափում են թվեր հրապարակելուց, վերլուծություններ անելուց, Բերբերյանը մենակ կամ 4 հոգով այդ դաշտի ողջ վերլուծությունն անում է: Ներկայացնում էր, որ այս տարի ծիրանի բերք չի լինելու, արտահանում չի լինելու: Նույնը կարտոֆիլի մասով էր կանխատեսումներ  արել: Անցյալ տարի կարտոֆիլի բավականին բարձր բերք եղավ, հոկտեմբերին հայտարարել էր, որ ամռանը 300-400 դրամով վաճառվելու է, մարդկանց խնդրում էինք, որ տոնավաճառ բերեին վաճառեին, ասում էին՝ Բերբերյանն ասել է, որ ամռանը բարձր է լինելու, այսօր արդեն խնդրի առաջ են կանգնած»:

Փոխնախարարի տվյալներով, այս պահի դրությամբ, գյուղացիական տնտեսություններն արդեն 17 հազար տոննա պտուղ-բանջարեղեն են մթերել: Մթերման գործընթացը կազմակերպողներն աշխատում են նաեւ շաբաթ-կիրակի օրերին, որպեսզի գյուղացիները չտուժեն: Գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների միջեւ արդեն 4277 պայմանագիր է կնքվել: Վաղվանից էլ Կասյան փողոցում կբացվի տոնավաճառ, որտեղ գյուղացիները կվաճառեն իրենց մթերքները` մատչելի գներով:

Հայկական միրգն ու բանջարեղենը հիմնականում արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930