Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխվում են հին նմուշի վկայականները

Հունիս 29,2012 13:43

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական իրավունքի վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012թ. հունիսի 30-ին:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ հունիսի 30-ից հետո «այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք»:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թ. հունիսի 30-ից հետո եւս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը՝ առանց որեւէ տուգանքի նշանակման:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930