Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտնի են դարձել տարվա ամենասեքսուալ բուսակերները

Հունիս 29,2012 13:53

«Մարդիկ` հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» (People for the Ethical Treatment of Animals, PETA) կազմակերպությունը հայտարարել է այս տարվա ամենասեքսուալ եւ հայտնի բուսակերների անունները:  2012 թվականին այդ պատիվը տրվել է 50-ամյա դերասան Վուդի Հարելսոնին եւ 35-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնին:

Դեմի Մուրի հետ «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում նկարահանվելուց հետո աշխարհով մեկ հայտնի դարձած դերասան Վուդի Հարելսոնը միս եւ կաթնամթերք չի ուտում արդեն 25 տարի:  Դերասանի խոսքերով` նա կենդանական ծագման մթերքներից ստիպված էր հրաժարվել բժշկի ցուցումներով. կաթի եւ մսի չափից դուրս օգտագործման արդյունքում նրա մաշկի վրա կորյակային ցան էր առաջացել:

Իսկ Ջեսիկա Չեսթեյնը բուսակեր է դարձել  15 տարի առաջ: Սակայն վերջին հինգ տարում հետեւում է վեգանյան սննդակարգին, որը պահանջում է ընդհանրապես որեւէ կենդանական ծագման սնունդ չօգտագործել, անգամ` մեղր: Նա այս որոշումը բացատրում է նրանով, որ չի ուզում որեւէ ձեւով վնաս եւ ցավ պատճառել կենդանի էակներին եւ նրանց հանդեպ դաժան լինել:

PETA-ն հայտնում է, որ բուսակերության տարիների ընթացքում Հարելսոնը եւ Չեսթեյնը միասին օգնել են փրկել մոտավորապես 4,5 հազար կենդանի էակների կյանքը:

2012 թվականին ամենասեքսուալ բուսակերների կոչման հավակնորդներ էին նաեւ դերասանուհիներ Նատալի Պորտմանը, Լիզա Էդելշտեյնը, Օլիվիա Ուայլդը, երգչուհի Ֆիոնա Էփլը, դիզայներ Ստելլա ՄաքԿարթնին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը,  երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լեթոն, բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, «Բիթլզի» նախկին անդամ Փոլ ՄաքԿարթնին եւ այլոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930