Միջազգային արժույթի հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի կինը՝ Աննա Սինկլերը, ամուսնուն դուրս է արել տնից, տեղեկացնում է YNN-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները։
Ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Սինկլերն ինքն է պնդել, որ ամուսինը հեռանա Փարիզում գտնվող իրենց համատեղ բնակարանից։ Այժմ Ստրոսս Կանը ապրում է փարիզյան մեկ այլ բնակարանում։
Հանրահայտ հեռուստալրագրողուհին և նախկին ֆինանսիստը 2011-ի նոյեմբերին նշել են իրենց ամուսնության 21-րդ տարեդարձը, և սա այն դեպքում, երբ մայիս ամսին Ստրոսս Կանը ձերբակալվել էր Նյու-Յորքի Sofitel հյուրանոցում աշխատող սպասուհում բռնաբարելու կասկածանքով։
Որոշ ժամանակ անց բոլոր կասկածները Դոմինիկի վրայից հանվեցին, սակայն 2012-ին նրան վերագրվեցին առավել ծանր մեղադրանքներ՝ կավատություն, հանրային գումարների չարաշահում և հանցավոր քրեական խմբավորմանը անդամակցում։
Կարդացեք նաև
Ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ՝ Սինկլերը սիրահարվել է իր ամուսնուն, երբ նրա հետ հարցազրույց է վարել։
Մանրամասները կարդացեք այստեղ: