Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ 120 րոպե տրիբունայում քնած էր

Հունիս 29,2012 12:36

Յուրաքանչյուր ֆուտբոլասեր երազում է գոնե մեկ անգամ ներկա գտնվել մարզական այնպիսի խոշոր տոնահանդեսի, ինչպիսին Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է: Բայց բախտը ոչ բոլորին է ժպտում: Ավելին, երբեմն ճակատագիրը բարեհաճ է այնպիսիների հանդեպ, որոնք որուէ առնչություն չունեն սպորտի, տվյալ դեպքում՝ ֆուտբոլի հետ:
«Դոնբաս Արենայում»՝ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ եղավ մի պահ, երբ մեր տրիբունայում նստած ֆուտբոլասերների ուշադրությունը մի քանի րոպեով շեղվեց խաղադաշտում ծավալվող իրադարձություններից: Դրա «մեղավորը» մի ղըրղըզ էր, որը նույնպես Դոնեցկ էր եկել Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավոր «Կոկա-Կոլայի»՝ իրենց երկրում կազմակերպած ակցիայում շահելու շնորհիվ: Անմիջապես մեր ետեւի շարքում տեղ զբաղեցրած այս մարդը, որը հաստատ ֆուտբոլի հետ բացարձակապես կապ չուներ, օրվա ընթացքում հասցրել էր մի քանի բաժակ գցել ու… հանդիպումն սկսվելու պահից մինչեւ ավարտը, հարմար տեղավորված իր աթոռին, անուշ-անուշ քնեց՝ անհաղորդ «ֆուտբոլային խենթությանը»: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրա քունը խանգարել ի վիճակի չէին ոչ կողքի մարդկանց գոռում-գոչյունները, ոչ էլ հարեւան սեկտորն ամբողջությամբ զբաղեցրած իսպանացի ֆուտբոլասերների թմբուկների դղրդյունն ու վուզուվելաների ականջ ծակող շչակները:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930