Լրահոս
Օրվա լրահոսը

Առատ բերքը բե՞ռ է դարձել

Հունիս 29,2012 12:34

Aravot.am-ը ստացել է հաղորդագրություն «Սպայկա» ընկերությունից, որում ասվում է.«Ս.թ. հունիսի 19-ից Սպայկա ՍՊ ընկերությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում նախաձեռնել է աննախադեպ մասշտաբի ծիրանի մթերում, որի շնորհիվ հիմնովին լուծվել է տեղի համայնքների ծիրանի և կեռասի սպառման խնդիրը շուկայական բարձր գներով: Այս տարի բերքի հասունացումը տարբեր շրջաններում տեղի է ունեցել միաժամանակ և ընկերությունը ստիպված է եղել այս ընթացքում մթերել պլանավորված քանակներից ավելի շատ, որպեսզի ֆերմերները չկորցնեն բերքը կամ ստիպված չլինեն էժան գներով հանձնել վերամշակող գործարաններին: Հունիսի 29-ից Սպայկա ընկերությունը դադարեցնում է ծիրանի և կեռասի մթերումը պլանավորված ծավալներից ավել անհրաժեշտ շրջանառու միջոցների սղության պատճառով: Ներկայումս պետական ատյանների հետ բանակցություններ են ընթանում շրջանառու միջոցները հրատապ կերպով համալրելու վերաբերյալ: Ընկերությունը կարող է վերսկսել մթերումը հարցի դրական լուծման պարագայում:
Հարցի կարևորությունը պայմանավորված է ոչ միայն ծիրանի ու կեռասի մթերմամբ, այլև վտանգված են ընկերության կողմից 2012թ.-ի պլանավորված ողջ թարմ միրգ և բանջարեղենի մթերումները, քանի որ ՀՀ-ում սպասվում է դեղձի և խաղողի աննախադեպ բերք:
Հաշվի առնելով ֆերմերների կողմից հնչող տագնապները բերքի իրացման խնդրի հետ կապված` խնդրում ենք ֆերմերներին ըմբռնումով մոտենալ և ապավինել սեփական ուժերին գյուղմթերքի սպառումը իրականացնելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930