Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում այսօր անդրադառնալու են նաեւ Հայաստանին

Հունիս 29,2012 12:25

Այսօր, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, որն անուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանին: Խոսքը մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ-ն ներկայացնող Անդրես Հերկելի ներկայացրած «Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի առաջընթացը» վերնագրված զեկույցի մասին է, որը ժամեր հետո` որպես բանաձեւի նախագիծ, ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանն ու քվեարկությանը: 38 էջանոց այդ փաստաթղթի, որում ներկայացված է ԵԽԽՎ անդամ բոլոր երկրներում ընթացիկ վիճակի դիտարկման արդյունքը, 5 պարբերություն էլ վերաբերում է Հայաստանին:
Փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածում ասված է. «Հայաստանի հարցով համազեկուցողները երկիր են ժամանել 2012-ի հունվարին  եւ ներկայացրել են ինֆորմացիա, որը հրապարակվել է 2012 մարտին: Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների մասին զեկույցը քննարկվել է Վեհաժողովում 2011-ի հոկտեմբերին: Խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի են ունեցել 2012-ի մայիսի 6-ին, եւ Վեհաժողովին ներկայացվել են  ընտրությունների վերաբերյալ ենթակոմիտեի դիտարկումները:
23. 2008-ի մարտի դեպքերի հետ կապված ձերբակալված անձանց ազատ արձակումը եւ այդ իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետաքննության թարմացում, ինչպես նաեւ գործող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ կառուցողական քաղաքական երկխոսության սկիզբը ստեղծում են դրական զարգացումներ հաշվետու ժամանակշրջանի համար:
24. 2008-ի մարտյան ողբերգական դեպքերը եւ դրանց հետեւանքները հարուցել են ակնհայտ առաջնահերթություններ` երկրում ժողովրդավարական զարգացումների համար:  Այս առաջնահերթությունները ներառում են իրապես ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցակցում` ժողովրդավարական չափանիշների համաձայն , ժողովրդավարական քաղաքական միջավայրի` բազմակարծության համակարգի ստեղծման բազմակարծիք լրատվական միջավայրի ստեղծում, քաղաքական եւ արդարադատության համակարգի բարեփոխումների, դրանց անկախությունը երաշխավորելու օգտին:
25. Մինչեւ խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջավայրը  բարելավվել է, եւ ընդդիմությունը դարձել է բավականին լավ կազմակերպված ու կենսունակ քաղաքական ուժ: Նաեւ հաշվի առնելով կառավարող կոալիցիայում քաղաքական տարբերությունները` ընտրությունները տեղի են ունեցել իրապես մրցակցային միջավայրում:
26. Ինչ վերաբերում է ոստիկանական եւ դատական բարեփոխումներին` իրենց վերջին այցի ընթացքում զեկուցողները նշել են իրենց բավարարվածությունը իշխանությունների կողմից ձեռնարկված  մի շարք միջոցառումների առումով Վեհաժողովի հանձնարարականների իրագործման լույսի ներքո: Մասնավորապես իշխանությունների հայտարարությունը, որ ոստիկանությունում կստեղծվի  բողոքների մեխանիզմ, Վեհաժողովի հանձնարարականի համաձայն, ինչը ողջունվել: Ինչեւէ, ինչպես վստահեցրել է արդարադատության նախարարը, միայն այս բարեփոխումները  բավարար չեն  դատարանների անկախությունն ապահովելու եւ կոռուպցիայի վերացման համար: Դրա համար մենթալիտետի փոփոխություն է անհրաժեշտ : Հույս կա, որ նոր երիտւքասարդ եւ ավելի կիրթ դատավորների սերունդը կբերի մենթալիտետի նման փոփոխության»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930