Հայկական պատվիրակության կազմում, որը հավաքվել է «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության անցկացրած շահումային ակցիայի արդյունքով, բոլորը երկրպագում էին Իսպանիայի հավաքականին: Միայն երկու հոգի էին անհամբերությամբ սպասում պորտուգալացիների հաղթանակին, որոնցից մեկը պատանի Էմանուելն էր: Նա հենց այդ ոգեւորությամբ էլ քայլում էր Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոն, որը «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի բազան է եւ որի հիմնանորոգման վրա սեփականատերը՝ հայտնի միլիարդատեր Ռինատ Ախմետովը, ծախսել է ավելի քան $ 40 միլիոն՝ այն դարձնելով եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող գերժամանակակից ստադիոն:
Միայն տեսնել էր պետք, թե Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակչի այդ խաղում Էմանուելն ինչպես էր երկրպագում իր սիրելի հավաքականին: Բայց երբ Կրիշտիանու Ռոնալդուի թիմը 11 մետրանոցներով պարտվեց, պատանին դա շատ ծանր տարավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ