Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության 21-ամյա թղթակիցը

Հունիս 29,2012 11:48

Ինչպես  հայտնում է Tert.am-ը`երեկ, ժամը 23.15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սոսեի 6 շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Դանիելյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով տեղափոխվել է երրորդ կլինիկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» (նախկին «Հայլուր») հաղորդման, ինչպես նաեւ բրիտանական BBC լրատվական գործակալության հայատանյան թղթակից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել