Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության ՔՀՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյան. «Եթե հանցանք են կատարել, ուրեմն պետք է պատժվեն՝ կլինի դա պաշտոնյայի, թե մեկ ուրիշի զավակը»

Հունիս 29,2012 11:29

2012-ի առաջին հինգ ամիսների կտրվածքով Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 41 դեպքով։ Ի տարբերություն 2011-ի, երբ անչափահասների կողմից արձանագրվել էր 169 հանցագործություն, ապա 2012-ի այս հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է 128 հանցագործություն։ Այս մասին երեկ «ՉԻ» հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը՝ հավելելով. «Այս ամենը արդյունքն է նաեւ համակարգում իրականացվող բարեփոխումների, որի շրջանակներում իրականացվում են համալիր ծրագրեր ու համատեղ միջոցառումներ, որի տեղաշարժերը դեռ կտեսնենք»։

– Տիկին Դուրյան, որքան էլ խոսվում է տարատեսակ ծրագրերի ու կանխարգելիչ քայլերի մասին, փաստը մնում է փաստ, որ այսօր անչափահասների շրջանում այնուամենայնիվ բազում հանցագործություններ են կատարվում։ Եվ այսօր դրանցից առավել մտահոգիչ են անչափահաս երեխաների ինքնասպանության վարձերը։ Ընդ որում, այդ քալին դիմում են 16-17 տարեկան աղջիկները։ Ձեր կարծիքով, որտե՞ղ է պետք փնտրել իրական պատճառները։

–  Ամեն դեպքում, նախորդ տարվա համեմատ ինքնասպանությունների թվի նվազման միտում է նկատվում։ Բայց մյուս կողմից լուսաբանման խնդիր էլ կա։ Նախկինում էլ են շատ ու շատ դեպքեր եղել, սակայն դրա մասին քիչ է խոսվել։ Պարզապես լուսաբանման առումով պետք է չափը պահել, թեեւ, ինչ խոսք, դրա արդյունքում կարեւոր է, որ ուշադիր լինեն ծնողները, ուսուցիչները, դասղեկները, ովքեր երեխաների հետ մոտ 7-8 ժամ աշխատանք են տանում։ Գոնե դասղեկը կարոդ է, չէ՞, ուշադիր լինել, թե իր աշակերտի մեջ ինչպիսի վատաբանական փոփոխություններ են նկատվում։ Այդ իսկ պատճառով դպրոց-ծնող-ընտանիք կապը պետք է շատ ամուր լինի։ Բացի դրանից, շատ դեպքերում, երբ ինքնասպանության աոաջին փորձը չի հաջողվում, նորից ինքնասպանության փորձ է կատարվում։ Այս պարագայում ծնողները պետք է առավել զգոն լինեն եւ շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին, զբաղվեն նրանցով, անհրաժեշտության դեպքում դիմեն նաեւ հոգեբանի։ Ամեն ինչ անեն, որպեսզի երեխաների միջից այդ միտքը դուրս գա:

– Այս պարագայում, երեւի թե շատ դպրոցներում էլ ոչինչ անել չեն կարող, քանի որ աշակերտների դաստիարակությամբ զբաղվելու դեպքում գործ կունենան նրանց ամենակարող ծնողների հետ:

– Հավանաբար, բոլորն էլ գիտեն, թե հիմա մեր ուսուցիչները որքան զգուշավոր են իրենց գործունեության մեջ։ Որովհետեւ նույն ծնողը կարող է գալ ու ասել, թե ի՞նչ գործ ունես, որ բացում ես իմ երեխայի պայուսակը։ Բայց բոլոր դեպքերում լավ կլիներ, որ ուսուցիչները ուշադիր լինեին եւ որեւէ բան նկատելու դեպքում անմիջապես ահազանզեին ոստիկանություն։ Կամ հենց դպրոցում կարող են կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, ծնողին հրավիրել դպրոց ու բացատրական աշխատանքներ տանել։ Չնայած, եթե երեխան իր մոտ դանակ է պահում, դա արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է։ Իսկ ինչ վերաբերում է հանցանք կատարելուն ու պատժվելուն, ապա ում երեխան ուզում է լինի՝ պետական պաշտոնյայի, թե մեկ ուրիշի՝ կապ չունի, եթե հանցանք են կատարել, ուրեմն պետք է պատժվեն։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930